Մամոպլաստիկա

Մամոպլաստիկան պլաստիկ վիրաբուժական միջամտություն է, որի նպատակն է կրծքագեղձի ձևի, չափի և դիրքի շտկումը՝ պահպանելով մարմնի բնական համաչափությունը և ֆունկցիոնալ անվտանգությունը։
Միջամտությունը կարող է իրականացվել ինչպես էսթետիկ, այնպես էլ բժշկական ցուցումներով՝ նպաստելով կնոջ ֆիզիկական հարմարավետությանը, ինքնավստահությանը և արտաքին ներդաշնակությանը։
Dashtoyan Medical Center-ում մամոպլաստիկան իրականացվում է հստակ ձևավորված մասնագիտական մոտեցմամբ՝ առանց շեղվելու բժշկի սեփական «ձեռագրից», որի հիմքում բնական արդյունքն ու բուժառուի անվտանգությունն են։

Ամրագրեք այցելություն
Մամոպլաստիկա

Ո՞ւմ է խորհուրդ տրվում մամոպլաստիկան

Մամոպլաստիկան կարող է ցուցված լինել այն դեպքերում, երբ առկա են՝
• կրծքագեղձի կախվածություն հղիությունից և ծննդաբերությունից հետո
• ձևի և ծավալի փոփոխություն քաշի կտրուկ նվազումից հետո
• տարիքային փոփոխությունների հետևանքով ձգվածության կորուստ
• արտահայտված անհամաչափություն կամ չափի անհամապատասխանություն
• ֆիզիկական անհարմարություն կամ հոգեբանական դիսկոմֆորտ

Յուրաքանչյուր դեպք գնահատվում է անհատապես՝ հաշվի առնելով բուժառուի անատոմիական առանձնահատկությունները, առողջական վիճակը և ակնկալիքները։

Մամոպլաստիկայի տեսակները

Dashtoyan Medical Group-ում իրականացվում են մամոպլաստիկայի հետևյալ տեսակները՝

✔ կրծքագեղձի մեծացում
✔ կրծքագեղձի փոքրացում
✔ կրծքագեղձի ձգում (մաստոպեքսիա)
✔ կրծքագեղձի մեծացում՝ ձգման համադրությամբ
 

Միջամտության տեսակը որոշվում է բժշկական խորհրդատվության ընթացքում՝ մանրակրկիտ գնահատումից հետո։

Միջամտության մոտեցումը

Մինչ վիրահատությունը իրականացվում է բժշկական խորհրդատվություն, որի ընթացքում՝
• գնահատվում են կրծքագեղձերի և մարմնի  անատոմիական կառուցվածք
• քննարկվում են բուժառուի ակնկալիքները և հնարավոր սահմանափակումները
• ընտրվում է ամենաանվտանգ և նպատակահարմար վիրաբուժական մեթոդը
• կազմվում է անհատական վիրաբուժական պլան՝ կանխատեսելի արդյունքի համար

Dashtoyan Medical Center-ում չեն կիրառվում չափից մեծ կամ ոչ բնական արդյունք ենթադրող իմպլանտներ։
Եթե ակնկալիքը կարող է հանգեցնել ֆունկցիոնալ խնդիրների կամ էսթետիկ անհամապատասխանության, բժիշկը մասնագիտական պատասխանատվությամբ նման միջամտություն չի առաջարկում։

Service gallery
Service gallery
Service gallery

Վերականգնման փուլ

Կիրառվող ժամանակակից վիրաբուժական տեխնիկաների շնորհիվ վերականգնման շրջանը սովորաբար անցնում է շեշտակի  հեշտ և վերահսկելի։

Սովորաբար՝
• միջամտությունից հետո արտահայտված ցավեր չեն դիտվում
• այտուցները նվազագույն են
• խորհուրդ է տրվում կրել կոմպրեսիոն հագուստ
• ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ժամանակավորապես սահմանափակվում է

Բուժառուն գտնվում է բժշկական մշտական վերահսկողության ներքո ամբողջ վերականգնման ընթացքում։

Արդյունք

Մամոպլաստիկայի արդյունքում՝
• կրծքագեղձը ստանում է բնական, համաչափ և ներդաշնակ տեսք
• բարելավվում է մարմնի ընդհանուր ուրվագիծը
• պահպանվում է կրծքագեղձերի ֆունկցիոնալ անվտանգությունը
• բուժառուն ձեռք է բերում ֆիզիկական հարմարավետություն և հոգեբանական վստահություն

Վերջնական արդյունքը ձևավորվում է աստիճանաբար՝ հյուսվածքների լիարժեք վերականգնումից հետո։

 

Ինչո՞ւ ընտրել Dashtoyan Medical Center-ը

✔ փորձառու պլաստիկ վիրաբույժների թիմ
✔ միջազգային չափանիշներին համապատասխան վիրահատական պայմաններ
✔ անհատական և պատասխանատու մոտեցում յուրաքանչյուր բուժառուի համար
✔ բնական արդյունքի առաջնահերթություն
✔ կանխատեսելի և անվտանգ վիրաբուժական գործընթաց

Մեր նպատակը ոչ միայն արտաքին փոփոխությունն է, այլ ճիշտ, անվտանգ և երկարատև արդյունքը, որը լիովին համապատասխանում է Ձեր մարմնին և սպասումներին։