Մեր մասին

Հարգելի այցելու,

Ողջունում ենք Ձեզ Dashtoyan Medical Group բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի պաշտոնական կայքէջում։

Մեր կենտրոնը հիմնադրվել է 1997 թվականին՝ նպատակ ունենալով ստեղծել միջավայր, որտեղ նորագույն բժշկական տեխնոլոգիաները, բարձրակարգ մասնագետները և անհատական մոտեցումը միավորվում են մեկ հարթակում։ Տարիների ընթացքում մենք հետևողականորեն զարգացել ենք՝ այսօր առաջարկելով բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ, որոնք համապատասխանում են միջազգային բարձր չափանիշներին։

Dashtoyan Medical Group-ում իրականացվում են՝
պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժություն,
ժամանակակից ստոմատոլոգիա (ներառյալ՝ սեդացիա և ընդհանուր անզգայացում),
մանկական ստոմատոլոգիա,
օրթոդոնտիա,
էսթետիկ բժշկություն և կոսմետոլոգիա,

ատամնատեխնիկական լաբորատոր ծառայություններ։

Ավելի քան 15 տարի մեր կենտրոնը հանդիսանում է Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական բազա, որտեղ երիտասարդ բժիշկները մասնագիտանում են՝ մասնավորապես իմպլանտոլոգիայի ոլորտում։

Միաժամանակ, մենք հանդիսանում ենք մի շարք համաշխարհային առաջատար ընկերությունների պաշտոնական գործընկեր Հայաստանում, այդ թվում՝ Nobel Biocare, Alpha-Bio Tec., AB Dental, Planmeca, Dürr Dental, Kavo, Amann Girrbach և այլ բրենդներ՝ ապահովելով նորագույն տեխնոլոգիաների մշտական կիրառություն։

Մեր կենտրոնում իրականացվում են նաև պլաստիկ և դիմածնոտային բարձրակարգ վիրահատություններ՝ ներառյալ մամոպլաստիկա, բլեֆարոպլաստիկա, ռինոպլաստիկա, օտոպլաստիկա, լիպոմոդելավորում, աբդոմինոպլաստիկա, ֆեյսլիֆտինգ և այլ միջամտություններ՝ միջազգային անվտանգության չափանիշներին համապատասխան։

Էսթետիկ բժշկության բաժնում կիրառվում են ժամանակակից մեթոդներ և սարքավորումներ՝ ապահովելով բնական, ներդաշնակ և երկարաժամկետ արդյունք։

Մեր թվային ատամնատեխնիկական լաբորատորիան հագեցած է գերմանական Amann Girrbach CAD/CAM համակարգերով, որտեղ փորձառու տեխնիկները աշխատում են բժիշկների հետ սերտ համագործակցությամբ՝ ապահովելով բարձր ճշգրտություն և նվազեցված ժամկետներ։


 

Ինչու ընտրել մեզ

Մեր Բժիշկները

Տեսանյութեր

Պատկերներ

Մեր ձեռքբերումները

Մեր ձեռքբերումները

«Դաշտոյան» կենտրոնը զգալիորեն բարելավում է իր հաճախորդների բարձրարժեք, բիզնեսի համար կենսական նշանակություն ունեցող ակտիվների արդյունավետությունն ու երկարակեցությունը։

50000+Բուժառու
500+Հավաստագիր
28+Տարի

Գործընկերներ