Օրթոպեդիա

Օրթոպեդիան ստոմատոլոգիայի մեջ կարևոր ոլորտ է որը զբաղվում է վնասված, թուլացած կամ բացակայող ատամների վերականգնումով՝ պահպանելով ծամողական ֆունկցիան, էսթետիկան և առողջությունը։
Dashtoyan Dental Clinic-ում այս ոլորտը ներկայացված է բարձրակարգ մասնագետներով, գերժամանակակից սարքավորումներով և սեփական թվային լաբորատորիայով, ինչը բուժումը դարձնում է առավել արագ, ճշգրիտ և կանխատեսելի։

Ամրագրեք այցելություն
Օրթոպեդիա

Ի՞նչ խնդիրներ է լուծում օրթոպեդիան


• վնասված կամ կոտրված ատամների վերականգնում
• պսակների, կամուրջների պատրաստում
• ատամների և ծնոտի դեֆորմացիաների կանխարգելում և շտկում
• կորցրած ատամների փոխարինում՝ անշարժ կամ շարժական պրոթեզավորմամբ

Մեր օրթոպեդիկ լուծումները

Վինիրներ

Նուրբ, էսթետիկ վերականգնումներ, որոնք փոխում են ժպիտի գույնը, ձևը և համաչափությունը՝
✔ էսթետիկ տեսք
✔ բարձր դիմացկունություն

✔ իդեալական համապատասխանություն
✔ գեղեցիկ ժպիտ՝ առանց ատամների զգալի հղկման

Ներդիրներ

Օպտիմալ լուծում ատամի կոտրված կամ շատ քայքայված հատվածների վերականգնման համար՝
✔ պահպանելով ատամի հյուսվածքները
✔ բարձր ամրություն և ֆունկցիոնալություն

Պսակներ

Օգտագործում ենք տարբեր նյութերից՝ ըստ բժշկական ցուցման․
Ցիրկոնե պսակներ — բարձր ամրություն, էսթետիկա
E-max պսակներ —թափանցիկ, էսթետիկ դիմացկուն
Մետաղկերամիկական պսակներ-

Ատամների պրոթեզավորում

• անշարժ պրոթեզավորում
• շարժական պրոթեզներ

✔ ապահովում են լիարժեք ծամողական ֆունկցիա ու բնական տեսք

Սպլինտ թերապիա

Dashtoyan Dental Clinic-ում իրականացվում է նաև սպլինտ թերապիա, որը կիրառվում է ծնոտ-ծամողական հոդի ֆունկցիոնալ խանգարումների, ատամների սեղմման (բրուքսիզմ) և մկանային գերլարվածության դեպքում։ Սպլինտները պատրաստվում են անհատական, թվային սքանավորման և գերմանական Amann Girrbach CAD/CAM տեխնոլոգիաների միջոցով՝ ապահովելով բարձր ճշգրտություն, հարմարավետ կրել և կանխատեսելի բուժական արդյունք

Թվային օրթոպեդիա Dashtoyan Dental Clinic-ում

Մեր կլինիկան աշխատում է նորագույն ներբերանային սկաներով՝
Planmeca Emerald S
Panda Smart  intraoral scanner

Ապահովում են՝
բարձր ճշգրտությամբ թվային սքանավորում
անհատական մոդելավորում
արագ փոխանցում լաբորատորիային

Վերջին սերնդի ինֆեկցիոն վերահսկում և ստերիլիզացիա

Մեր կլինիկան, ի տարբերություն շատ այլ ստոմատոլոգիական կենտրոնների, հագեցած է վերջին սերնդի ինֆեկցիոն վերահսկման էլեկտրոնային համակարգերով, որոնք ապահովում են լիարժեք պաշտպանություն ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ի (AIDS) և հեպատիտների փոխանցման ռիսկից։ Ստերիլիզացիոն գործընթացները իրականացվում են միջազգային չափանիշներին համապատասխանմեր ստերիլիզացիոն բաժինը համալրված է B դասի ավտոկլավներով (Class B)՝ առաջատար Tuttnauer, Dürr Dental և Melag արտադրողների կողմից, որոնք ապահովում են բժշկական գործիքների բազմաստիճան, խորը և անվտանգ ստերիլիզացում։

Սեփական թվային լաբորատորիամեր հիմնական առավելությունը

Dashtoyan Dental Clinic-ը ունի կարևոր մրցակցային առավելություն, որը չունեն շատ այլ  կլինիկաներ՝ մեր սեփական գերժամանակակից լաբորատորիան։

Այստեղ կատարվում է.

Amann Girrbach (Germany) CAD/CAM թվային պատրաստում
բարձր ճշգրտությամբ կոնստրուկցիաներ
անհատական գույնի և ձևի ընտրություն
արագ պատրաստում՝ առանց երկար սպասելու

Մեր ատամնատեխնիկները
ոլորտի լավագույն մասնագետներից են,
աշխատում են միջազգային տեխնոլոգիաներով,
աշխատում են միկրոնային ճշգրտությամբ,

Արդյունքում՝ մեր բուժառուները չեն սպասում շաբաթներով, ստանում են արագ, ճշգրիտ և բարձր էսթետիկ արդյունք։

Ինչու ընտրել Dashtoyan Dental Clinic-ի օրթոպեդիան

Եվրոպական բարձրակարգ սարքավորումներ — Planmeca, Kavo, Dürr Dental,Amann Girrbach
Ներբերանային երկու սկաներներ՝ Emerald S և Panda Smart
Սեփական թվային լաբորատորիա
Բարձր որակավորում ունեցող օրթոպեդներ
Արդյունքները կանխատեսելի են և երկարատև
Անհատականացված  մոտեցում
Հարմարավետ, անցավ և արագ ընթացք
Օրթոպեդիկ հոդային բուժում՝ Artex CR Amann Girrbach համակարգով