Ինչու ընտրել մեր կլինիկան
Միկրոսկոպային բուժում
Բոլոր էնդոդոնտիկ միջամտությունները իրականացվում են գերմանական Leica միկրոսկոպի կիրառմամբ, որը հատուկ նախատեսված է ստոմատոլոգիական բուժման համար և ապահովում է արմատախողովակների ամբողջական տեսանելիություն, ինչպես նաև դրանց մշակման առավելագույն ճշգրտություն։
3D ախտորոշում՝ Planmeca G7 (CBCT)
Թույլ է տալիս գնահատել ատամի արմատային համակարգը, հայտնաբերել լրացուցիչ խողովակներ, թաքնված բորբոքային օջախներ և ապահովել ճիշտ պլանավորում։
Բարձր փորձառություն բարդ դեպքերում
Մեր մասնագետներն ունեն երկարամյա փորձ՝ հատկապես բարդ, կրկնակի և անհաջող բուժման դեպքերի հաջող բուժման մեջ։
Մեր մասնագետներն ունեն երկարամյա փորձ բարդ կլինիկական դեպքերի հաջող բուժման, ինչպես նաև նախկինում սխալ բուժված ատամների արդյունավետ վերաբուժման ոլորտում։
Անցավ և անվտանգ բուժում
Օգտագործվում են ժամանակակից անզգայացումներ՝ ապահովելով հիվանդի լիարժեք հարմարավետությունը։
Պրեմիում նյութեր և տեխնոլոգիաներ
Բարձրորակ նյութերը և ճշգրիտ գործիքավորումն ապահովում են երկարատև և կանխատեսելի արդյունք։
Էնդոդոնտիկ բուժման արդյունքը
Ճիշտ իրականացված էնդոդոնտիկ բուժումը հնարավորություն է տալիս պահպանել բնական ատամը երկար տարիներով՝ վերականգնելով դրա ֆունկցիան, ամրությունը և առողջությունը։
Վերջին սերնդի ինֆեկցիոն վերահսկում և ստերիլիզացիա
Մեր կլինիկան, ի տարբերություն շատ այլ ստոմատոլոգիական կենտրոնների, հագեցած է վերջին սերնդի ինֆեկցիոն վերահսկման էլեկտրոնային համակարգերով, որոնք ապահովում են լիարժեք պաշտպանություն ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ի (AIDS) և հեպատիտների փոխանցման ռիսկից։ Ստերիլիզացիոն գործընթացները իրականացվում են միջազգային չափանիշներին համապատասխան․ մեր ստերիլիզացիոն բաժինը համալրված է B դասի ավտոկլավներով (Class B)՝ առաջատար Tuttnauer, Dürr Dental և Melag արտադրողների կողմից, որոնք ապահովում են բժշկական գործիքների բազմաստիճան, խորը և անվտանգ ստերիլիզացում։