Ռինոպլաստիկա

Ռինոպլաստիկան մեր մասնագետների կողմից իրականացվող բարձրորակ վիրահատություն է, որն օգնում է բարելավել քթի ձևն ու գործառույթը՝ առաջին անգամ վիրահատվողների և երկրորդական բուժառուների համար։
Մենք առաջարկում ենք անհատական մոտեցում, նորագույն տեխնոլոգիաներ և խնամք, որը ապահովում է արագ վերականգնում և բնական արդյունքներ։

Ամրագրեք այցելություն
Ռինոպլաստիկա

Միջամտության արդյունքում բարելավվում է քթի արտաքին տեսքը, վերականգնվում է դեմքի համաչափությունը, իսկ շնչառությունը դառնում է ավելի ազատ և բնական։

Dashtoyan Medical Group-ում ռինոպլաստիկան իրականացվում է անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով քթի անատոմիական կառուցվածքը, դեմքի ընդհանուր գծերը և բուժառուի էսթետիկ ու ֆունկցիոնալ սպասելիքները։

 

Ո՞ւմ է խորհուրդ տրվում ռինոպլաստիկան

Ռինոպլաստիկան խորհուրդ է տրվում այն դեպքերում, երբ առկա են՝
• քթի ձևի կամ չափերի անհամաչափություն
• քթի արտահայտված կորություն կամ անհարթություն
• քթի ծայրի ձևի շեղումներ
• քթի միջնապատի շեղում
• քթային շնչառության դժվարացում
• նախկին վնասվածքների կամ միջամտությունների հետևանքներ

Միջամտությունը կարող է իրականացվել ինչպես էսթետիկ, այնպես էլ ֆունկցիոնալ ցուցումներով։

 

Ռինոպլաստիկայի տեսակները

Կախված միջամտության մոտեցումից և խնդրի բարդությունից՝ տարբերում են՝

Փակ ռինոպլաստիկա
Կատարվում է քթի ներսում իրականացվող կտրվածքների միջոցով։ Այս մոտեցման դեպքում արտաքին սպիներ չեն մնում, չի վնասվում քթանցքերի արտաքին մաշկը,և միևնույն ժամանակ հնարավոր է իրականացնել քթի ներքին կառուցվածքների բարդ շտկումներ։

Բաց ռինոպլաստիկա
Կիրառվում է այն դեպքերում, երբ անհրաժեշտ է վիրահատական դաշտի լիարժեք տեսանելիություն։ Կտրվածքը կատարվում է քթանցքերի միջև ընկած հատվածում (կոլումելա), ինչը վիրաբույժին հնարավորություն է տալիս մանրակրկիտ գնահատել և շտկել քթի ամբողջ կառուցվածքը։

Միջամտության եղանակը ընտրվում է բժշկական ցուցումների և անհատական առանձնահատկությունների հիման վրա։

 

Միջամտության մոտեցումը

Մինչ վիրահատությունը իրականացվում է բժշկական խորհրդատվություն, որի ընթացքում՝
• գնահատվում է քթի արտաքին և ներքին կառուցվածքը
• քթի շնչառությունը
• որոշվում է միջամտության տեսակը և ծավալը
• կազմվում է անհատական վիրաբուժական պլան՝ կանխատեսելի արդյունքի համար

Բոլոր միջամտությունները կատարվում են ժամանակակից սարքավորումներով և միջազգային անվտանգության չափանիշներին համապատասխան։


 

Service gallery
Service gallery
Service gallery

Վերականգնման փուլ

Վերականգնման ընթացքը կախված է միջամտության տեսակից և անհատական առանձնահատկություններից։

Սովորաբար՝
• առկա են ժամանակավոր այտուցներ և կապտուկներ
• կիրառվում է ֆիքսող շինա (ըստ ցուցման)
• քթի ձևը և շնչառությունը վերականգնվում են աստիճանաբար

Հետվիրահատական բժշկական այցերը նախատեսվում են՝
• 3-րդ օրը
• 5-րդ օրը
• 10-րդ օրը

Բուժառուն գտնվում է բժշկական հսկողության ներքո ամբողջ վերականգնման ընթացքում։

 

Արդյունք

Ռինոպլաստիկայի արդյունքում՝
• քիթը դառնում է ներդաշնակ դեմքի ընդհանուր գծերին
• բարելավվում է շնչառությունը
• վերականգնվում է դեմքի համաչափությունն ու արտահայտչականությունը
• պահպանվում է բնական տեսքը

Վերջնական արդյունքը ձևավորվում է աստիճանաբար՝ վերականգնման փուլի ավարտից հետո։

 

Ինչո՞ւ ընտրել Dashtoyan Medical Group-ը

✔ փորձառու պլաստիկ վիրաբույժների թիմ
✔ ժամանակակից վիրահատական պայմաններ
✔ անվտանգություն և վերահսկում յուրաքանչյուր փուլում
✔ անհատական մոտեցում յուրաքանչյուր բուժառուի համար

Մեր նպատակը ոչ միայն քթի ձևի փոփոխությունն է, այլ առողջ շնչառությունը և դեմքի հետ ներդաշնակ, բնական արդյունքը։