Հետազոտություն պլանավորում

Բարձրակարգ ատամնատեխնիկական արդյունքը սկսվում է ոչ թե պատրաստման փուլից, այլ ճշգրիտ և համակարգված պլանավորումից։

Ամրագրեք այցելություն
Հետազոտություն պլանավորում

Dashtoyan լաբորատորիայում յուրաքանչյուր աշխատանք մեկնարկում է նախապատրաստական մանրամասն գործընթացով՝ հիմնված կլինիկական տվյալների վերլուծության, բուժող բժշկի հետ սերտ համագործակցության և ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառման վրա։ Այս մոտեցումը թույլ է տալիս նախապես գնահատել բոլոր գործոնները, նվազեցնել սխալների հավանականությունը և ապահովել կանխատեսելի, կայուն և բարձր ճշգրտության արդյունք։

Պլանավորման փուլը ներառում է՝
• կլինիկական և ախտորոշիչ տվյալների հավաքագրում
• դեպքի քննարկում բուժող բժշկի հետ
• թվային սկանավորում և 3D մոդելավորում
• նյութերի և կոնստրուկցիայի օպտիմալ ընտրություն
• արտադրական գործընթացի և ժամկետների հստակ կազմակերպում

Dashtoyan ատամնատեխնիկական լաբորատորիան գործում է անմիջապես կլինիկայի կազմում, ինչը ապահովում է մշտական վերահսկողություն որակի նկատմամբ, բժշկի և տեխնիկի անմիջական համագործակցություն, ինչպես նաև աշխատանքի օպերատիվ իրականացում՝ նվազագույն սպասման ժամկետներով։

Այս կազմակերպված և ինտեգրված աշխատանքային մոդելը թույլ է տալիս ապահովել ինչպես բարձր էսթետիկ և ֆունկցիոնալ արդյունք, այնպես էլ պացիենտի համար առավել հարմարավետ և արագ սպասարկում։